Բաժիններ՝

Արիզոնայում որմզդեղնը իր ձագին փրկել Է արջի ճիրաններից

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում որմզդեղնը հարձակվել է արջի վրա՝ նրանից պաշտպանելու իր ձագուկին: Ականատեսները դրա մասին տեսանյութ են նկարահանել:

Փոքրիկ որմզդեղնը սկզբում գրեթե չի երեւում, լսվում է միայն, թե ինչպես է նա ծվծվում: Արջը մի քանի անգամ փորձում է մոտենալ ձագին, բայց նրա մոր սեւեռուն հայացքի ներքո չի համարձակվում:

Ինչ-որ մի պահի որմզդեղնը շրջվում է, եւ այդ ժամանակ արջը ուժ է կիրառում, թեեւ հեռվից այնքան էլ հասկանալի չէ, թե հատկապես ինչ է նա անում: Մայրը փրկում է ձագին՝ նետվելով գիշատչի վրա: Արջն իսկույն բաց է թողնում իր «զոհին» եւ ապաստան գտնում ծառի վրա: Դրանից հետո որմզդեղնն ու իր ձագը հեռանում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031