Կատարակտի թաքնված նշանները. բաց մի թողեք
Fithacker.ru-ն գրում է, որ կատարակտն աչքի ոսպնյակի պղտորումն է, որն ազդում է տեսողության սրության վրա։ Սկզբնական շրջանում հիվանդությունը կարող է նկատելի չլինել, սակայն հիվանդության զարգացման արդյունքում տեսողությունը վատանում է։
Որ գործոններն են հանգեցնում հիվանդության զարգացմանը։ Հետևյալ ռիսկի գործոնները մեծացնում են կատարակտի առաջացման հավանականությունը։
• Հիվանդության զարգացման հավանականությունը բարձր է 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։
• Կատարակտի առաջացման հավանականությունը մեծանում է որոշ հիվանդությունների զարգացման արդյունքում, ինչպիսին է դիաբետը։
• Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել որոշ դեղամիջոցներ։
• Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկար ազդեցությունը մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։
• Կատարակտի առաջացման հետ կարող են կապված լինել նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների՝ չափազանց շատ օգտագործումը։
• Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև դիետան, որում բացակայում են սննդարար նյութերը, ինչպիսիք են վիտամին E-ն, C-ն, հակաօքսիդանտներ։
Որոնք են կատարակտի նշանները։ Հիվանդության վաղ շրջանում նշանները բավական քիչ են։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց՝ կարող են նկատվել այս նշանները.
• տեսողությունը պղտորվում է
• գիշերային ժամերին տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում
• վառ լույսերը կարող են փայլել
• գույները խունացած են։
Հիվանդությունից խուսափելու համար նախ շտկեք սննդակարգը։ Այն պետք է ներառի սննդարար նյութեր, որոնք կպաշտպանեն տեսողությունը։ Հարկավոր է աչքերը պաշտպանել վնասումից և դիմել բժշկի օգնությանը, երբ տեսողության փոփոխություններ եք նկատում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը