«Մի անգամ գոնե հարցնեին՝ ով է, ոնց է աշխատել, նոր աշխատանքից ազատեին։ Ես այդ տղայի հետ կապ չեմ ունեցել, բայց համացանցում տեսանյութը տեսա, թե վարչապետն ինչպես էր գոռում նրա վրա, հասուն մարդ էր, հո 15 տարեկան դպրոցակա՞ն չէր, որ այդպես վարվեց։ Մեր վարչապետն ասում է՝ օրենքի երկրում ենք ապրում, բա ո՞ւր ա օրենքը, ասում էր՝ հարցերը մենք ենք լուծում, վերջ, հա՞, էլ մենք հարց չենք կարող լուծել։ Չգիտեմ, այդ դեպքն ինձ վրա շատ է ազդել, ես այդ տղայի համար մի բան պետք է անեմ»։
«Թեկնածուներն այնպես են ընտրվում, որ շատ դեպքերում թվում է, թե «Գինդ» թերթից հայտարարությամբ նախարարներ են եկել և աշխատում։ Չկա ընդհանուր վեկտոր, թե ուր է գնում այդ թիմը։ Ի վերջո, Հայաստանը 7-10 տարի հետո ինչպիսի՞ երկիր պետք է լինի»։
Բացարձակապես պարտադիր չէ, որ Էլեկտրամայդանն ավարտվի իշխանափոխությամբ, թեև որևէ մեկը դա չի կարող բացառել, ոչ մեկը չգիտի` ինչով այս ամենը կավարտվի: Կարևոր է այլ բան, կարևոր է երիտասարդության էներգետիկան ակտիվացնելը, քանի որ այդ երիտասարդությունն այսօր պայքարում է իր ապագայի համար: Իսկ դա նշանակում է, որ իր ապագան նա այլևս ոչ մեկին չի նվիրի:
Վերջերս մենք արտագնա նիստ էինք անում Դիլիջանում, այնտեղ նախատեսվում է Դիլիջանը և հարակից 6-7 գյուղերը միավորել մի համայնքի մեջ, և այս դեպքում խնդիր չի առաջանում, թե ով է տանող ուժը: Բացի այդ՝ ամեն մի գյուղ ունենալու է իր համայնքային ներկայացուցիչը, և ավելի ճիշտ կլինի, որ գյուղի ընդհանուր ժողովը որոշի, թե ով է լինելու իրենց ներկայացուցիչը: Դա պետք է կարգավորվի օրենքով, և, ես վստահ եմ, որ չկա մի հարց, որը մենք չկարողանանք կարգավորել օրենքով:
«Լավ, հասկացանք հիմնադիր, բայց առավելությունն ինչո՞ւմն է, կարող է հիմնադրին ավելի շատ հարվածներ է գալու, քան տասներորդին, ով մշակված միությանն է միանում: Ո՞վ ասեց, որ առավելություն է… որևէ մեկը բանական պատասխան չտվեց, թե դա ի՞նչ է: Ի՞նչ է դա տալու՝ զեղչեր են անելո՞ւ հիմնադիր անդամներին, յուրահատուկ մոտեցումներ են լինելու, Ղարաբաղի անկախությունն են ճանաչելու, ի՞նչ են անելու»: