
Գրիզմանը նշել է, որ երբեք չի խաղա Զիդանի գլխավորությամբ

Անտուան Գրիզմանը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվելու լուրերի մասին:
Գրիզմանը նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի ապագայում: Սակայն Գրիզմանը չի ժխտել, որ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Գրիզմանը նշել է, որ մանչեսթերյան ակումբ տեղափոխության հավանականությունը 10-ից 6 է:
Սակայն նա հստակ նշել է, որ ոչ մի դեպքում չի տեղափոխվի Արքայական ակումբ, քանի այն մարզում է Զիդանը:
«10-ից 0 է հավանականությունը, որ ես կխաղամ Զիդանի ղեկավարությամբ»:
Գրիզմանն ակնարկել է, որ մեծ է հավանականությունը, որ նա կհեռանա Մադրիդից՝ չնայած ունի պայմանագիր մինչև 2021 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան