Բաժիններ՝

Բանանից և պապայայից պատրաստված կոկտեյլ, որն այրում է ճարպերը

Fithacker.ru-ն գրում է, որ մրգերը ճիշտ համադրելու դեպքում կարող եք մեծապես նպաստել առողջությանը։ Եթե ավելորդ քաշից ազատվելու ճանապարհներ եք որոնում, կարող եք առավոտը սկսել այս սմուզիով։ Այն պատրաստվում է բանանից և պապայայից և հայտնի է՝ որպես ճարպերն այրող սմուզի։ Այն հարուստ է բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով, որոնք հարկավոր են առողջ օրգանիզմ ունենալու համար։ Այս սմուզին օգտագործելով՝ օրգանիզմը կապահովեք մանրաթելերով, կստանաք մեծ էներգիա, որը կարող եք օգտագործել ամբողջ օրվա ընթացքում։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս սմուզիի օգտագործումը կօգնի նվազեցնել քաղցր, ինչպես նաև գեղեցիկ կազմվածքին վնասող այլ մթերք ուտելու ցանկությունը։ Որպես արդյունք՝ այն կօգնի առավելագույն արդյունքի հասնել քաշի նվազեցման գործում։

Բաղադրիչներ

• ¾ բաժակ կեֆիր
• 1 բաժակ պապայա, որը հարկավոր է մաքրել և մանր կտրատել
• 1 բանան
• 1 ճաշի գդալ մեղր
• ¼ բաժակ սառույց
• 1 կիտրոնի թարմ հյութ։

Կարդացեք նաև

Պատրաստման եղանակը։ Վերը նշված բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Խառնեք այնքան, մինչև ստանաք համասեռ զանգված։ Ըմպելիքը պատրաստ է օգտագործման։ Ըմպելիքի պատրաստումը ձեզանից կխլի ընդամենը 10 րոպե. այն կբավարարի 2 մարդու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս