
«Ռաշֆորդը մարզումներից հետո 30 րոպե ավելի էր մնում, որպեսզի հղկեր տուգանային հարվածները». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Եվրոպայի լիգայի «Սելտայի» դեմ առաջին կիսաեզրափակիչ խաղից հետո (1:0) պատմել է այն մասին, թե ինչպես է Ռաշֆորդը պատրաստվել խաղին:
«Մարկուսը մարզումներից հետո 30 րոպե մնում էր, որպեսզի աշխատեր տուգանային հարվածների վրա՝ սպասելով իր շանսին»,- հայտարարել է Մոուրինիոն:
Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գնդակը խփեց տուգանայինից:
2016-17թթ. մրցաշրջանում «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 48 խաղերում 19-ամյա Ռաշֆորդը դարձել է 11 գոլի և 6 փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա» պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 11-ին, «Օլդ Թրաֆֆորդում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը