Բաժիններ՝

Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը երեկ երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում բուժվող նորածին հնգյակին, բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը դեռ ժամը 12-ի դրությամբ սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Կայուն է նաև «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը։ Այդ վիճակը պահպանվելու դեպքում հնարավոր է, որ վաղը նրանք ևս սկսեն շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։ Մասնագետներն ամեն ինչ անում են նրանց ծանր վիճակից դուրս բերելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս