«Գեղ կանգնի՝ գերան կկոտրի». Ալվինա Գյուլումյանը` Լևոն Զուրաբյանին

Այսօր Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ, հարցեր է ուղղում դիմումատու կողմը, և պատասխանելու հերթն իրավապահ համակարգինն էր։

Դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանից հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքական ուժերը, քաղհասարակությունը, քաղաքացիները պե՞տք է զուգահեռ ստեղծեն Դատախազություն, Ոստիկանություն, քննիչներ, որպեսզի կարողանան տեղի ունեցող ապօրինությունները բացահայտել, թե՞ իրավապահ համակարգը պետք է կատարի իր պարտականությունները, և, օրինակ, «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հավաքի հայտնի ձայնագրության հետ կապված՝ ի՞նչ է պարզել Դատախազությունը:

Բիշարյանը վստահեցրեց, որ իրավապահներն իրենց գործը պատշաճ են կատարում, մասնավորապես, այդ ձայնագրության կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, որի մասին, սակայն, որևէ տվյալ չի կարող հրապարակել:

Դիմումատուին հարցեր ուղղեցին նաև ՍԴ անդամները։ Ալվինա Գյուլումյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չի միացել ԵԼՔ և ՕՐՕ դաշինքների դիմումին:

Կարդացեք նաև

Լ.Զուրաբյանը պատասխանեց, թե իրենք գերադասել են բարոյական աջակցության տարբերակը, քանի որ անիմաստ էր համանման ևս մեկ դիմում ներկայացնելը:

«Գեղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքը հիշեցրեց Գյուլումյանը:

Տեսանյութեր

Լրահոս