Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic­-ում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic­-ում:

Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյան վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ մնացին միանգամից 1.5 միավորով:

Գերմանիայում անցկացված մրցաշարը Լեւոն Արոնյանն անցավ առանց պարտության: Նա ոչ ոքի խաղաց Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե­Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի եւ մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս