Բաժիններ՝

Նման աղանդեր Դուք դեռ չեք փորձել. շատ նուրբ և համեղ ֆաջ

Բաղադրիչներ

1. Կարագ – 180 գ
2. Խտացրած կաթ – 1/2 բաժակ
3. Պինդ սերուցք – 1/4 բաժակ
4. Վանիլին – 1 թ/գ
5. Շագանակագույն շաքարավազ – 1/3 բաժակ
6. Ալյուր – 1 և 1/4 բաժակ
7. Շաքարի փոշի – 3 բաժակ
8. Շոկոլադե չիփս – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Փափուկ կարագը, սերուցքը և խտացրած կաթը խառնել բլենդերում, միջին արագությամբ: Ավելացնել վանիլինը և նորից խառնել: Ավելացնել շագանակագույն շաքարավազը և միջին արագությամբ հարել այնքան, մինչև միասեռ զանգված ստանալը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը և շաքարի փոշին: Դրանից հետո ավելացնել չիփսը և զգուշությամբ խառնել:

2. Զանգվածը տեղավորել 9×9 չափսի տապակի մեջ:

3. Դնել սառնարանի մեջ 2 ժամ: Սառչելուց հետո կտրատել քառակուսիների և մատուցել նրբագույն ֆաջը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս