Բաժիններ՝

Լուիս Էնրիկեին «Բարսելոնայում» կարող է փոխարինել «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ժարդիմը

Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարող է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Բարսելոնան»: Համաձայն աղբյուրի տեղեկության՝ պորտուգալացի մասնագետը կատալոնական ակումբի կողմից դիտարկվող թեկնածուների ցուցակում առաջ է անցել այնպիսի մարզիչներից, ինչպիսին են «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և Էնրիկեի օգնական Խուան-Կարլոս Ունսուեն:

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ և 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չեմպիոնների լիգայում «Մոնակոն» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի թուրինյան «Յուվենթուսի» հետ:

Լուիս Էնրիկեն արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ակումբից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930