Վաշինգթոնում գտնվող Իվանկա Թրամփի առանձնատունը
Ինչպես հայտնի է, ներկայումս աշխարհում ամենաազդեցիկ կանանցից մեկը համարվող Իվանկա Թրամփը դեռևս վաղ մանուկ հասակից է սովոր շքեղ կյանքին: Եթե նրա հայրը` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տան ինտերիերի հարցում նախապատվություն առաջին հերթին տալիս է շքեղությանը, ապա զարմանալի է, որ նույն սկզբունքն Իվանկայի դեպքում չի գործում: Գրում է Tatler.ru.-ն:
Իվանկա Թրամփի և ամուսնու` Ջարեդ Քուշների ներկայիս Վաշինգթոնում գտնվող 650 քառ. կմ. տարածք զբաղեցնող առանձնատունը, որը Բարաք Օբամայի առանձնատնից մի փոքր հեռավորության վրա է գտնվում, զուսպ համեստությամբ է տարբերվում: Թեև զարմանալի է, սակայն Իվանկայի առանձնատունը Մարիա Անտուանետայի պալատը չի հիշեցնում: Առանձնատունը կառուցվել է ճարտարապետ Ուեդի Վուդի նախագծով:
Տարիներ առաջ այն չիլիացի միլիարդատեր է գնել, որը ամբողջովին վերափոխել է այն: Այսպիսով տեղափոխությունից առաջ Իվանկան և Ջարեդը ստիպված չեն եղել մտածել դրա ձևափոխման և վերանորոգման մասին: