
««Բարսելոնան» կորցնելու ոչինչ չունի». Լուիս Էնրիկե

«Քամփ Նոուում» թեժ է լինելու
Կտալոնացիների գլխավոր մարզիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վերաբերյալ մտքերով, որում «Բարսելոնան» պետք է հետ բերի 3 գնդակի տարբերությունը:
«Մենք կորցնելու ոչինչ չունենք: Կա միայն մեկ տարբերակ՝ հարձակվել, հարձակվել և նորից հարձակվել: Մենք պետք է արդյունավետ գործենք և ճնշում գործադրենք մրցակցի վրա:
Երկրպագուներին խորհուրդ եմ տալիս չգնալ 80-րդ րոպեից հետո, որովհետև ՊՍԺ-ի հետ խաղում բոլորը տեսան, թե ինչ կարող է պատահել: Հուսով եմ՝ այս գիշերը յուրահատուկ կլինի բոլորի համար»,- հայտարարել է Էնրիկեն Goal.com-ին:
Առաջին խաղում «Յուվենթուսը» մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը