Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. կա 1 զոհ (լրացված)

Ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի 35 FR 708 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը: Փրկարարները 1993 թ. ծնված Հ. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս