Բաժիններ՝

Մոուրինյոն՝ Մխիթարյանի և «Էվերտոն»-ի դեմ խաղի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Էվերտոն»-ի դեմ խաղի և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` մեկնարկային կազմում բացակայության մասին:

«Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, քանի որ դժգոհ էի նրա խաղից «Վեստ Բրոնվիչ»-ի դեմ հանդիպման ժամանակ: Դրա համար նա պահեստայինների նստարանին էր: Իսկ ինչ վերաբերում է «Էվերտոն»-ի դեմ խաղին, ապա մենք լավ չխաղացինք, նաև չպարտվեցինք: Գոհ եմ ֆուտբոլիստների համառությունից»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Օլդ Տրաֆորդ մարզադաշտում հյուրընկալել էր «Էվերտոն»-ին: Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Էվերտոն»-ի ֆուտբոլիստները: Խաղի 22-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարպասը գրավեց Ֆիլ Ջագիելկան: Սա կայն խաղակեսի վերջին ավելացված րոպեին «Էվերտոն»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, և նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Զլատան Իբրահիմովիչը:  Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման < /i>դուրս եկավ 65-րդ րոպեին:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս