«Գռդոնչիներ են, այդտեղ exit poll չկա». Արամ Մանուկյան

«Այդտեղ exit poll չկա»,-քիչ առաջ 168․am-ի հետ կարճ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքներին։

Հիշեցնենք, որ վերոնշյալ արդյունքների համաձայն, ձայների մեծամասնությունը` 46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ըստ exit poll-ի, ստացել է 4 տոկոսը:

Արամ Մանուկյանն ընդհանրապես անցկացված հարցումները exit poll չի համարում։ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ բացարձակապես վստահելի չի համարում այդ արդյունքները:  Դրանք, ըստ նրա, չեն արտացոլում քվեարկության արդյունքները։ Նա մասնավորապես ասաց․ «Գռդոնչիներ են, այդտեղ exit poll չկա»։

Տեսանյութեր

Լրահոս