
Մխիթարյանի ընդհանուր գնահատականն այս մրցաշրջանում 7 է

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղը ընթացիկ մրցաշրջանում գնահատել է անգլիական Manchester Evening News կայքը: Գնահատելով Մխիթարյանի խաղը՝ պարբերականը գրում է, որ Մխիթարյանը օգնեց թիմին անցնել նոր մարտավարության: Մխիթարյանի հետ մանչեսթերյան ակումբը խաղում է 4-2-3-1 մարտավարությամբ, ինչը ամբողջությամբ արդարացնում է իրեն: Ամբողջ մրցաշրջանի համար Մխիթարյանը ստացել է ընդհանուր 7 միավոր՝ հաշվի առնելով նաև այն ժամանակահատվածը, երբ Մոուրինիոն չէր վստահում Մխիթարյանին:
«Աքսորից վերադառնալուց հետո նա սկսեց փայլել ակումբում»,- գրում է պարբերականը:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարողանում է հրաշալի խաղալ թե՛ աջից, թե՛ ձախից և թե՛ կենտրոնից:
Ի դեպ, 7 միավորը այնքան էլ ցածր արդյունք չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն 3 ֆուտբոլիստ է ստացել 8: Այդ ֆուտբոլիստներն են Անտոնիո Վալենսիան, Զլատան Իբրահիմովիչը և Խուան Մատան:
Սիրարփի Աղաբաբյան