
«Չեմ կարող գլխավորել «Բարսելոնան» կամ «Արսենալը». ես սիրում եմ «Էսպանյոլը» և «Տոտենհեմը»». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» նախագահ Պեպ Գվարդիոլայի հետ հանդիպման մասին լուրերը:
«Դա պատահականություն էր: Ես սիրում եմ «Էսպանյոլը». կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է և ավելին ասելու անհրաժեշտություն չկա:
Նույն տրամաբանությամբ, եթե Դենիել Լևին առաջիկա տարիներին հեռացնի ինձ, ես ոչ մի դեպքում չեմ գլխավորի «Արսենալը»: Իմ կարծիքով՝ հավատարմությունը պահպանելը շատ կարևոր է: Ես սիրում եմ «Էսպանյոլը» և «Տոտենհեմը»»,- հայտարարել է արգենտինացին:
Պոչետինոն անցյալ շաբաթ հանդիպել է Բարտոմեուի հետ: «Բարսելոնան» դեռ չի կողմնորոշվել, թե ամռանն ով է գլխավորելու թիմը:
Պոչետինոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Էսպանյոլի» կազմում: Հենց այնտեղ էլ արգենտինացին սկսել է մարզչական կարիերան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը