Մեծ Բրիտանիայում քաղցրեղենում շաքարի պարունակությունը 20 տոկոսով նվազեցնելու ծրագիր է մշակվել
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը մանկական ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում մշակել է ծրագիր, որը մինչեւ 2020 թվականը 20 տոկոսով շաքարի պարունակության նվազեցում է նախատեսում քաղցրեղենում: Ծրագիրը հրապարակված է նախարարության կայքում։
«Հանգուցային նպատակը մինչեւ 2020 թվականը 20 տոկոսով շաքարի պարունակության նվազեցումն է երեխաների համար հիմնական կատեգորիաների մթերքում»,-ասված է ծրագրի դրույթներից մեկում:
Թեզիսների համաձայն՝ մթերքներում շաքարի քանակության նվազեցումը պետք է սկսվի այս տարի եւ հավասարաչափ նվազեցվի տարեկան 5 տոկոսով: Ծրագիրն առանձնացնում է ինը հիմնական կատեգորիայի մթերքներ, որոնք անհրաժեշտ է նվազ քաղցր դարձնել. յոգուրտները, փաթիլները, թխվածքը, պուդինգները, պաղպաղակը, քաղցր մածուկները, շոկոլադը եւ կոնֆետները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: