Բաժիններ՝

Հղի Բեյոնսեին քանդակել են պանրից

Քանդակագործ Դեւիդ Բրեդլին պանրից ստեղծել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձանը: Ինչպես հայտնել է The Telegraph­-ը, քանդակը հատուկ ստեղծվել է պանրի եւ գինու փառատոնի առթիվ, որն ապրիլի 1­ին անցկացվելու է Լոնդոնու։

«Բրի­յոնսեի» պատրաստման համար օգտագործվել է 20 կիլոգրամ չեդերա: Քանդակը կրկնում է այն լուսանկարը, որն արտիստուհին փետրվարին զետեղել էր իր Instagram­-ում:

Լուսանկարում հղի Բեյոնսեն ներքնազգեստով եւ շղարշով նստած է ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայի ֆոնին: Կադրին կից գրության մեջ երգչուհին
բաժանորդներին պատմել է, որ իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ միասին երկվորյակների է սպասում: Լուսանկարը շատ մեծ ժողովրդականություն է ձեռք է բերել եւ առաջին ութ ժամվա ընթացքում հավաքել է 6,6 մլն լայք (մարտի 30-­ի տվյալներով՝ ավելի քան 10,8 միլիոն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս