Բաժիններ՝

Ռիհաննան արժանացել Է Parsons-ի «տարվա հումանիստ» մրցանակին

Ամերիկացի երգչուհի եւ Puma­ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ստացել է Parsons դիզայնի դպրոցի պարգեւը: Այդ մասին  հայտնել է Harper’s Bazaar-­ը:

«Տարվա հումանիստ» կատեգորիայում հատուկ մրցանակը նրան շնորհել են նորաձեւության ինդուստրիայի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի վերջին Նյու Յորքում: «Իր երաժշտությամբ եւ բացառիկ ոճով Ռիհանան ոգեշնչում է միլիոնավար մարդկանց: Նա միշտ աջակցում է մեր շրջանավարտներին եւ կրում է նրանց հագուստները»,­-ասել է Parsons­-ի ներկայացուցիչը:

Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում է Puma­-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր նա բրենդի հետ միասին թողարկել է կոշիկի մի քանի մոդելներ: Նաեւ երգչուհին համագործակցում է նորաձեւության այլ բրենդների, օրինակ, Manolo Blahnik-­ի հետ, որի համար նա ստեղծել է Savage անվանումը կրող կոշիկի հավաքածուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս