
Մանչինին կարող է փոխարինել Բիլիչին «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Վեսթ Հեմ Յունայթեդը» դիտարկում է «Ինտերի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին՝ որպես Սլավեն Բիլիչի հնարավոր փոխարինող:
Բիլիչի պայմանագրի ժամկետը լրանում է 1 տարի հետո, բայց «Վեսթ Հեմի» ղեկավարները լրջորեն մտածում են խորվաթ մասնագետի հեռացման մասին: 29 տուրերից հետո «Վեսթ Հեմը» գրավում է 12-րդ տեղն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյոսակում, չնայած մրցաշրջանի սկզբում ակումբը պայքարում էր Եվրագավաթային մրցաշարեր դուրս գալու համար:
Բացի Մանչինիից, «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների ցուցակի մեջ են մտնում նաև այլ մասնագետներ Անգլիայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը