Բաժիններ՝

Galaxy Note 7­-ի հետ կապված սկանդալից հետո Samsung­-ը ներկայացրել է սմարթֆոնի նոր մոդելը

Samsung Electronics կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է Galaxy S8 նոր սմարթֆոնը: Ինչպես հաղորդվում է Հարավային Կորեայի՝ էլեկտրոնիկա արտադրողի պաշտոնական կայքում, ապարատը կթողարկվի երկու տարբերակով.

Երկու մոդելներն էլ ունեն կորացված եզրերով էկրան, որը մեծ է նախորդ մոդելի համեմատությամբ. Galaxy S8-­ի անկյունագիծը 14,7 սանտիմետր է, Galaxy S8-ինը՝ 15,7 սանտիմետր: Նաեւ մեծացված է ճակատային խցիկը (հինգից մինչեւ ութ մեգափիքսել) եւ հիշողության ծավալը (4 գիգաբայթ գործառական եւ 64՝ ներսարված): Մինչեւ կես ժամ սմարթֆոնը կարող է գտնվել ջրի տակ։

Նոր սարքի վրա”Home” կոճակը դարձել է սենսորային, եւ ավելացվել է անձնական ձայնային օգնականի գործառույթը: Այն պետք է կատարի այն բոլոր առաջադրանքները, որոնք նախկինում մատչելի էին սոսկ էկրանին հպվելիս:

Նոր ապարատն ԱՄՆ­-ում վաճառքի կհանվի ապրիլի 21­-ին , իսկ Ռուսաստանում՝ ապրիլի 28-­ից: Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ ընկերությունը փորձում է վերականգնել վարկը Galaxy Note 7­-ի հետ կապված սկանդալից հետո, որի տարողունակ կուտակչային մարտկոցները պայթում էին եւ վնաս պատճառում օգտատերերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս