Գտեք ձեր ծննդյան տարեթիվն ու իմացեք, թե Արևելյան օրացույցի որ ներկայացուցչի հետ կգտնեք ձեր երջանկությունը
Marketium.ru կայքը գրում է, որ Չինական օրացույցը կօգնի հասկանալ, թե ում հետ կարող եք գտնել ձեր երջանկությունը։
1.Առնետ՝ 1948, 1960, 1972, 1984, 1996։ Առնետները գեղեցիկ են, բայց նյարդային։ Խորհուրդ է տրվում ամուսնություն Վիշապի, Կապիկի և Ցուլի հետ։ Վատագույն տարբերակը Ձին է։
2. Ցուլ՝ 1949, 1961, 1985, 1997։ Ցուլերը բռնկուն են ու կամակոր։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Օձը, Ցուլը, Աքլորը, Վիշապը, Կապիկը, Խոզը։ Վատագույն տարբերակը Ոչխարն է։
3. Վագր՝ 1950, 1962, 1986, 1998։ Վագրերը զգացմունքային են ու խելացի։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Ձին, Շունը, Առնետը, Ցուլը, Ճագարը, Վագր, Ոչխարը, Աքլորը, Խոզը։ Վատագույն տարբերակն Օձն ու Վիշապն են։
4. Ճագար՝ 1963, 1987, 1999, 2011։ Նրանց բնորոշ է պահպանողականությունն ու լավ ճաշակը։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Ոչխարը, Շունը, Խոզը։ Ամուսնությունը կարող է անհաջող լինել Աքլորի, Առնետի, Վագրի դեպքում։
5. Վիշապ՝ 1952, 1964, 1988, 2000։ Լի են էներգիայով, կամակոր են։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Առնետը, Օձը, Կապիկը, Աքլորը։ Խորհուրդ է տրվում հեռու մնալ շնից։
6. Օձ՝ 1953, 1965, 1977, 1989, 2001։ Նուրբ են, խորամանկ։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Ցուլը, Աքլորը, վատագույնը՝ Կապիկը, Վագրը, Խոզը։
7. Ձի՝ 1966, 1978, 1990, 2002։ Համբերատար են, տաղանդավոր, անկախ։ Կարող են երջանիկ լինել Վագրի, Շան, Ոչխարի, Վիշապի, Օձի, Կապիկի, Աքլորի հետ ամուսնական հարաբերություններում։ Վատագույն տարբերակն Առնեռն է։
8. Ոչխար՝ 1955, 1967, 1979, 1991, 2003։ Գրավիչ են, սիրում են ճշմարտությունը։ Ամուսնության լավագույն տարբերակներն են Խոզը, Ճագարը, Ձին, Վագրը, Վիշապը։ Վատագույն տարբերակը Ցուլն ու Շունն են։
9. Կապիկ՝ 1968, 1980, 1992, 2004։ Շփվող են, օրիգինալ։ Գերադասելի է ամուսնությունը Վիշապի և Առնետի հետ։ Վատագույն տարբերակներ են Օձը, Խոզը, Վագրը։
10. Աքլոր՝ 1957, 1969, 1981, 1993, 2005։ Էքստրավագանտ են, շռայլ։ Համատեղելի են Ցուլի, Օձի, Վիշապի, Վագրի, Ձիու, Կապիկի հետ։ Անհաջող է ամուսնությունը Առնետի, Աքլորի, Շան, Ճագարի հետ։
11. Շուն՝ 1958, 1970, 1982, 1994, 2006։ Նվիրված են, շփվող։ Կարող են երջանիկ լինել Օձի, Վիշապի, Վագրի, Ձիու, Ոչխարի, Կապիկի, Խոզի հետ ամուսնական հարաբերություններում։ Անհաջող է ամուսնությունն այն անձանց հետ, ովքեր ծնվել են Աքլորի տարում։
12. Խոզ՝ 1959, 1971, 1983, 1995, 2007։ Նրանց հատուկ է ինտելեկտն ու բռնկունությունը։ Ամուսնությունը հաջողակ է Ճագարի, Ոչխարի, Առնետի, Ցուլի, Վագրի, Վիշապի, Ձիու, Աքլորի, Շան հետ։ Վատագույն տարբերակը Կապիկն ու Խոզն են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը