Բաժիններ՝

Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել

Mirror-venus.ru կայքը գրում է, որ շատերն են թանկարժեք իրեր սիրում։ Դրանք մարդկանց տրամադրության տակ հայտնվում են տարբեր ճանապարհներով։ Կայքը ներկայացրել է 6 թանկարժեք իր, որոնք կարող են բացասաբար ազդել սեփանակատիրոջ կյանքի վրա։

1. Գտնված իրեր։ Այս իրերը կարող են կամ հաջողություն, կամ անհաջողություն բերել։ Հատկապես հարկավոր է ուշադրություն դարձնել խաչերին։ Դրանք հաստատապես չեն կարող հաջողություն բերել։

2. Գողացված իրեր։ Սրանք ոչ մի դեպքում չեն կարող հաջողություն բերել այն անձին, ով գողացել է դրանք։

3. Գրավատանը գնված իրեր։ Գրավատանը հայտնված թանկարժեք իրերը կարող են բացասական էներգիա ունենալ։ Այդպիսի հաստատություններում ձեռք բերված իրերին հարկավոր է զգուշավորությամբ վերաբերվել։

4. Չար անձանց կողմից նվիրված թանկարժեք իրեր։ Չար անձանց կողմից նվիրված թանկարժեք իրերը կարող են անհաջողություն բերել։ Շատերը կարծում են, որ չար սրտով և բացասական մտքերով նվիրված թանկարժեք իրերը կարող են արմատապես փոխել այն անձի կյանքը, ում դա նվիրել են։ Իհարկե, ոչ դրականորեն։

5. Արհեստական քարերով զարդեր։ Բնական քարերը բավական երկար ժամանակ հողի մեջ են գտնվում, հագենում դրա էներգիայով։ Այդ պատճառով էլ դրանք մարդուն դրական էներգիա են հաղորդում։ Արհեստական քարերի դեպքում գործ ունենք հակառակ իրավիճակի հետ. դրանք կարող են խլել կենսական էներգիան։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս