Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ
Մի խումբ ճապոնացի գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են մի մարդուց մակածված ցողունային բջիջների հաջող փոխպատվաստում մի այլ մարդու: Այս մասին հայտնել է Ճապոնիայի «Ռիկեն» բնական գիտությունների ինստիտուտը: Վիրահատությունը կատարվել է նախօրյակին Կոբե քաղաքի (Հիոգոյի պրեֆեկտուրա) բժշկական կենտրոնում:
Դոնորական iPS-բջիջները փոխպատվաստվել են աչքի ցանցաթաղանթի մի մասի վնասվածքով հիվանդի: Ճապոնացի մասնագետները հուսով են, որ այդ հատուկ ցողունային բջիջները կօգնեն դրա վերականգնմանը:
Այս պահին բջիջները չեն վանվել նոր օրգանիզմի կողմից: Նշվում է, որ մոտ ժամանակներս հետազոտողների խումբը, որում մասնագետներ են ընդգրկված նաեւ Կիոտոյի և Օսակայի համալսարաններից, մտադիր են կատարել ևս հինգ համանման վիրահատություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: