Բաժիններ՝

Հայաստանյան ՏՏ ոլորտի հաջողակ ստարտափերը՝ ըստ KPMG-ի

«Մեծ Քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է “Great country, Smart opportunities” ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները և իրականացվող բարեփոխումները:

Ձեռնարկում առանձնահատուկ ուշադրություն է հատկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին։

Ըստ KPMG-ի, վերջին տարիներին Հայաստանի ՏՏ ոլորտում միջազգային ընկերությունների կողմից կատարված ներդրումներն ու ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Հայաստանը գլոբալ խաղացողների համար նախընտրելի ուղղություն է։ Հայաստանում գործող միջազգային ընկերությունների թվում են՝

— Synopsis Inc.,

— National Instruments,

— VM ware,

— Oracle,

— Mentor Graphics,

— Microsoft Corporation,

— IBM;

— Monitis (GFI):

Հայաստանը բարենպաստ բիզնես միջավայր է առաջարկում նաև ստարտափերին. նրանք օգտվում են հարկային և այլ արտոնություններից։ Վերջին մի քանի տարիներին գրանցվել է ՏՏ ոլորտի ստարտափերի կտրուկ աճ։ Նրանցից ոմանք արդեն համաշխարհային ճանաչում ունեն, մյուսները մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում։

— PicsArt,

— Joomag,

— Shadowmatic,

— SoloLearn,

— Teamable,

— Codefights,

— LinguaCode,

— GG Taxi,

— SALTR,

— Zangi,

— Trughly:

Ինչպես նշվում է KPMG-ի ձեռնարկում, սա տեղական հաջողակ ընկերությունների ոչ ամբողջական ցանկն էր։ Միևնույն ժամանակ, Հայաստանում նոր ստարտափային գաղափարների զարգացման մեծ պոտենցիալ և նախադրյալներ կան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս