Բաժիններ՝

«Վաղը կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները». Ղազախստանի հավաքականի ավագ

Աշխարհի 2018 թվականի առաջնության որոկավորման փուլի Հայաստան-Ղազախստան խաղից առաջ Ղազախստանի հավաքականի ավագ Բաուիրժան Իսլամխանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Իսլամխանը նշել է, որ առաջին անգամը չէ, որ խաղալու է Հայաստանում: Ըստ մրցակցի ավագի՝ իրենց հավաքականի բարդ խաղ է սպասվում: Իսլամխանի խոսքով՝ թիմը դուրս է գալու խաղադաշտ և ցույց է տալու իր բոլոր հնարավորությունները:

«Վաղը կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Թիմն արդեն վերականգնվել է Կիպրոսից կրած պարտությունից հետո և արդեն կենտրոնանում է այս հանդիպման վրա»,- նշում է Իսլամխանը:

Ղազախստանի հավաքականի ավագի խոսքով՝ թիմը ամեն ինչ անելու է ոչ միայն հաղթելու, այլև լավ հանդես գալու համար և անելու է այն ամենը, ինչը պահանջվում է իրենցից:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ղազախստան հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031