Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հասարակության աջակցությունն է ակնկալում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև հետագայում

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հասարակությունից ակնկալում է աջակցություն ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև հետագայում՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, անհանդուրժողականությամբ խնդիրների ու անարդարադության նկատմամբ: Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը նշեց, որ ՀՀԿ ծրագիրը մրցակիցների ծրագրերից տարբերվում է ոչ լոզունգային ձևակերպումներով, կոնկրետ թիրախներով ու հորիզոններով, նաև բանաձևով, թե ինչպես է այն իրականացվելու:

«Կոչ եմ անում ապրիլի 2-­ին անպայման արտահայտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը: Բոլոր ծրագրերն ուսումնասիրեք, մտածեք՝ ում եք վստահում, ում կարող եք լիազորել, որպեսզի ապահովի ձեր երեխայի կրթությունը, ձեր շահերը ներկայացնի արտերկրում, բանակում կարգ ու կանոն հաստատի, արդարադատության խնդիրները կարգավորի, առողջապահության ոլորտում բարեփոխում անի: Եվ եթե որոշեք ձեր ձայնը տալ ՀՀԿ-­ին, վստահեցնում եմ, որ մշտապես գալու ենք և ձեզ հաշվետվություն ներկայացնենք, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում»,­- ասաց Կարեն Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031