Ո՞րն է Բաբայանի ձերբակալության բուն պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով, որոնք էլ հայտնաբերվել ու առգրավվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ, որոնցից մեկն էլ Սամվել Բաբայանն է: Ըստ ԱԱԾ-ի՝ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:

Իսկ թե ովքեր են եղել «Իգլա» տեղափոխող մյուս երկու անձինք, ԱԱԾ-ն հույժ գաղտնի է պահում: Որ կատարվածն իրականում քաղաքական ենթատեքստ ունի, որեւէ կասկած չի հարուցում:

Ի վերջո, բավական է միայն նշել, որ Սամվել Բաբայանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային ղեկավարն է, եւ ձերբակալությունը կապ ունի ընտրությունների հետ:

Ինֆորմացիոն արտահոսքերի համաձայն՝ Սամվել Բաբայանին դրսից ինչ-որ ուժերի կողմից առաջարկվել էր ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո բողոքի ալիք կազմակերպել, իրադարձությունները տանել սրման եւ անկարգություններ հրահրել: Ու Բաբայանի ձերբակալության բուն պատճառը հենց հետընտրական նման զարգացումները կանխելն է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս