ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր  բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար/պարգևավճար:

Ներկայիս դրությամբ Բանկը ապառիկ վարկավորման շրջանանկներում վճարել է իր հաճախորդներին ավելի քան  28 մլն ՀՀ դրամի պարգևավճար, և տվյալ առաջարկը շարունակում է գործել բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կօգտվեն Բանկի ապառիկ վարկավորումից, անվճար կմիանան “Սուպերդրույք” ծառայությանը և պատշաճ կերպով կկատարեն ամենամսյա վարկային վճարումները (առնվազն՝ 6 ամիս):

Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգևավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչև 20%) վարկի վերջնական մարման ժամանակ:

Ապառիկ վարկավորման պայմանների և “Սուպերդրույք” ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում: Ինչպես նաև մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031