Այս պահին ես լուծումներ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյանը՝ ընտրությունների օրը հետաձգելու մասին. news.am

Որքան մոտենում են ընտրությունները, այդքան ավելի դժվարանում է ընտրությունների օրը մի քանի օրով հետաձգելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլի 2-ին ապրիլի 9-ին տեղափոխելու «Կոնգրես-ՀԺԿ» առաջարկին:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ երկրի նախագահն առաջարկել էր, որ երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ նրանք բոլորը գան համաձայնության, ընդ որում առանց բացառության, ապա ոչինչ չի խանգարի, եթե մի քանի օրով հետաձգենք ընտրությունները։

«Սակայն պետք է նշեմ, որ ընտրությունների բոլոր մասնակիցների վերաբերյալ տվյալները հայտնի են եղել արդեն վաղուց եւ ինչքան մենք մոտենում ենք ընտրություններին այդքան ավելի դժվարանում է հետաձգելու հարցը, որը, բնականաբար, այս պայմաններում, եթե բոլոր ուժերը համաձայնություն հայտնեն, ապա պետք է քննարկվի կենտրոնական ընտրական հանձնաժողովում»,-ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ արդեն ընթանում է նախընտրական քարոզչությունը, արդեն բաժանված է եթերային ժամանակը եւ պարզ չէ թե ինչ լուծումներ պետք է տրվեն տվյալ դեպքում, եթե նման որոշում կայացվի.

«Եթե նման որոշում կայացվեր առաջին օրերին, երբ հայտնի դարձավ թե ովքեր են մասնակցելու ընտրություններին, այն ժամանակ դեռ ողջամիտ էր, որովհետեւ նախընտրական քարոզչության շրջանը, բնականաբար, կարող էր արդեն ավելի ուշ սկսել, սակայն հիմա ես ուղղակի լավ չեմ պատկերացնում, թե ինչպես դա պետք է անենք՝ չխախտելով օրենքը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս