Որ դեպքում ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում. հայկական կողմի պայմանը. Araratnews.am
Ադրբեջանի դրոշը կարող է ծածանվել Ստեփանակերտում միայն մի դեպքում, եթե այդ երկիրը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ ադրբեջանական դրոշը ծածանվում է Լելե Թեփեում, այն կծածանվի նաև Շուշիում և Խանքենդիում (Ստեփանակերտ):
«Մենք Ալիեւին ասել ենք, որ ադրբեջանական դրոշը կարող է ծածանվել Արցախում, բայց Ադրբեջանի դեսպանատան վրա, որի շենքը մենք կտրամադրենք, լինի դա Ստեփանակերտում, Շուշիում թե այլ տեղ՝ կախված է բանակցություններից»,- նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։