«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է և այն չպետք է քաղաքականացվի. Վիգեն Սարգսյան. aysor.am
Aysor.am-ը գրում է. Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։
«Միշտ մտածում ես, թե ինչեր կարող էր այդ մարդը անել, եթե շարունակեր ապրել, բայց անկախ նրանից, թե ինչքան ցավալի է դա, «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի», – ասաց նախարարը՝ այսօր քարոզարշավի ընթացքում պատասխանելով երկրապահներից մեկի հարցին՝ թե ինչու է շահարկվում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության վայրի հարցը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: