Թիկնապահները փորձեցին հրելով հեռացնել տարեց կնոջը, սակայն Ծառուկյանը մոտեցավ նրան

Այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նրա հարազատ Աբովյան քաղաքում ընդունեցին աղուհացով և աղունիկներ թռցնելով: Աբովյանցի մի կին Ծառուկյանին նամակ փոխանցեց: Վերջինս միայն հետաքրրքվեց` արդյոք հեռախոսահամար նշվա՞ծ է նամակում, և խոստացավ հավաքից հետո զանգահարել:

Ծառուկյանն ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, խոսեց վարկի տոկոսներից, աշխատավարձերից, կենսաթոշակներից, ներդրումներից, Հարվարդ չավարտելուց և այլն: Նրա խոսքով` իր գրած ծրագրի 15 կետերն ուսումնասիրել են նաև եվրոպացի գործընկերները և դրական գնահատական են տվել:

Տեղացող ձյան տակ ավարտելով ելույթը` Ծառուկյանը, գրկելով, բեմ բարձրացրեց մի տարեց, փոքրամարմին կնոջ և փաթաթվեց նրան:

Իսկ երբ Ծառուկյանը գնում էր դեպի ավտոմեքենան, նրան փորձեց մոտենալ մեկ այլ տարեց կին, որը, սակայն, դժգոհում էր մեծահարուստ պատգամավորից, Ծառուկյանի թիկնապահները նրան հեռացրին՝ փորձեցին թույլ չտալ, որ մոտենա իրենց ղեկավարին:

«Ինձ չհրես, չհրես»,- բղավեց կինը:

Ծառուկյանը շրջվեց, մի քանի բառ փոխանակեց նրա հետ և հեռացավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031