Բաժիններ՝

Նիդերլանդների արտգործնախարարն անընդունելի է համարել ֆաշիզմի մասին Էրդողանի հայտարարությունները

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունն առաջիկայում կթուլանա: Աս մասին հայտնում է BBC­-ի թուրքական ծառայությունը:

Նիդերլանդների թուրք կանանց միության կազմակերպած ընթրիքին մասնակցած արտգործնախարարը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանն այն մասին, թե «Մենք ճանաչում ենք Նիդերլանդներն ու հոլանդացիներին Սրեբրենիցայի ջարդերով», ասել է.

«Նայելով Գերմանիայի և Նիդերլանդների մասին Էրդողանի խոսքերին` տեսնում ենք, թե ինչպես է լարվածությունն աճել: Իհարկե, մեզ համար ֆաշիզմի և Սրեբրենիցայի ջարդերի մասին հայտարարությունները բացարձակ սուտ են, ճիշտ չեն, անընդունելի են»:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում:

Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:

Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս