Բաժիններ՝

Ոստիկանությունը պարզել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառը վնասած անձանց ինքնությունը

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս անգիտակցաբար պոկել են թիվ 103/1 շենքի արևմտյան պատին փակցված պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը»,–ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքից հայտնել էին, որ մարտի 7-ի գիշերը անհայտ անձինք պատառոտել և փչացրել են դաշինքի նախընտրական քարոզչության պաստառները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս