Արտակարգ իրավիճակ Երևանում․ մի ամբողջ բնակչություն հայտնվել է «ջրհեղեղի» վտանգում․ նրանց միայն օգնության ձեռք են մեկնել փրկարարները․ shamshyan.com
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին -Բերդի 5-րդ նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող «Դուստր Հասմիկ» ՍՊԸ- ին պատկանող արտադրամասի տարածքում և դրան հարակից մոտակա օբյեկտներում ոռոգման ջուր է լցվել և այն շարունակվում է հոսել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի աշխատակիցները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արին-Բերդի 5-րդ փողոցի մոտակա ջրատարի ստորգետնյա հատվածի խցանման պատճառով ջուրը դուրս է գալիս հունից և ողողում է ողջ ճանապարհը և լցվում մի քանի օբյեկտներ։
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ առավոտվանից ահազանգում են համապատասխան ծառայություններ, ոչ մի արձագանք՝ միայն փրկարարներն են եկել ու ինչ իրենց ձեռքից եկավ արեցին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։