
Երևանում և շրջաններում տեղումներ և քամու ուժգնացում է սպասվում. առաջիկա 5 օրվա եղանակը

Հանրապետության տարածքում`
Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: