Բաժիններ՝

Ռոտերդամի ոստիկանությունը ցուցարար թուրքերի նկատմամբ ուժ է կիրառել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր կողմնակից բողոքի ակցիա է անցկացրել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Արդեն գիշերը տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցաններ են կիրառել տարածքից ցուցարարներին հեռացնելու համար, հայտնում է BBC-ն:

Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և շշեր:
Ցուցարարները հյուպատոսության մոտ հավաքվել էին այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները արգելել էին երկու թուրք նախարարների, նախ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին, ապա՝ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային հանդիպել Ռոտերդամում ապրող թուրքերի հետ:

Շաբաթ օրը ոստիկանությունը չէր թույլատրել վերջինիս մտնել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսություն:

Թուրք քաղաքական գործիչներին ընտրողների հետ հանդիպելու արգելքի մասին որոշումը կայացվել է մարտի 15-ին կայանալիք Նիդեռլանդների խորհրդարանի ընտրություններից առաջ, որտեղ կարող է հաղթանակել Գերտ Վիլդերի Ազատության կուսակցությունը, որը կոչ է անում «կասեցնել իսլամն» ու «Հոլանդիան նորից մեծ դարձնել»:  

Չավուշօղլուն մտադրվել էր համոզել Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին աջակցել երկրի Սահմանադրության փոփոխություններին, որոնք զգալի ընդլայնում են նախագահի լիազորությունները:

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին: Նիդեռլանդներում ապրում է մոտ 400 հազար թուրք:

Ավելի վաղ Ավստրիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի իշխանություններն էին արգելել թուրք պաշտոնյաների ելույթները այդ երկրներում բնակվող իրենց հայրենակիցների առաջ:

https://www.youtube.com/watch?v=AZjOxeYt57Q

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031