Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 23։23-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes E» մակնիշի 70 QQ 808 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1949 թ. ծնված Հ. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1986 թ. ծնված Ռ. Կ.-ին, իսկ 1986 թ. ծնված Կ. Ղ.-ը և 2007 թ. ծնված Հ. Կ.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս