
Ողբերգական վթար Հրազդան քաղաքում. կա զոհ, կան վիրավորներ

Մարտի 12-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի հարակից գազալցակայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ПАЗ» մակնիշի 416 SU 42 պետհամարանիշով (վարորդ՝ 1951 թ. ծնված Հ. Մ.) ավտոբուսը և «Lada Priora» մակնիշի T700TP26 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Զ.) ավտոմեքենան:
Մինչ հրեջ-րկարարների կանչի վայր հասնելը՝ «ПАЗ» մակնիշի ավտոբուսի վարորդը և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1982 թ. ծնված Է. Ն.-ը հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: