
Անչելոտին հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով

Մյունխենի «Բավարիայի» գլխվոր մարզիչ Կարլո Անչելոտին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, հաղորդում է Marca-ն:
Իտալացի մասնագետը լավ գիտի կոլումբիացի ֆուտբոլիստին, քանի որ նրա հետ աշխատել է Արքայական ակումբում: Համաձայն աղբյուրի տեղեկության, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանական գրանդը կփորձի ձեռք բերել Ռոդրիգեսին: Անչելոտին ինքը Ռոդրիգեսի մասին ասել է, որ նա անհավանական տաղանդ ունի:
«Ռեալը» Պրիմերայում անցկացրել է 26 խաղ, իսկ Ռոդրիգեսը մասնակցել են 13-ին՝ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալով 6 հանդիպումներում:
Ֆուտբոլիստն աչքի է ընկել 2 գոլով և 5 գոլային փոխանցմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը