
««Ատլետիկոյից» հեռանալու պատճառ չեմ տեսնում». Անտուան Գրիզման

Ֆրանսիացին վերջնակետ է դրել: Հարձակվողը սպառիչ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին: Անտուանին ձանձրացրել է «Ատլետիկոյից» հեռանալու թեման:
«Ինձ անընդհատ նույն հարցն են տալիս ապագայի մասին և դա ինձ ձանձրացրել է: Ես արդեն ասել եմ, որ շատ երջանիկ եմ «Ատլետիկոյում» և Մադրիդում: Այստեղ գերազանց եղանակ է, իմ թիմակիցները լավագույններն են և ես աշխատում եմ գերազանց մարզչի հետ: Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում և հեռանալու ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- հայտարարել է Անտուանը Goal-ին:
Լա Լիգայի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 25 խաղերում Գրիզմանը դարձել է 12 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը