Բաժիններ՝

«Եթե չլինեն տիտղոսներ, ապա երկար չեմ մնա «Մանչեսթեր Սիթիում»». Պեպ Գվարդիոլա

Շեյխերը նույն կարծիքի են:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը պատմել է մրցաշրջանի վերջնամասի խնդիրների մասին և այն մասին, թե ինչ կլինի, եթե 2016-17թթ. մրցաշրջանում ակումբը ոչ մի տիտղոս չհաղթի:

«Եթե չլինեն տիտղոսներ, ապա երկար չեմ մնա այստեղ: Առանց դրանց մրցաշրջանը չի կարելի անվանել լավը: Գիտեի այդ մասին դեռ օգոստոսին, չէ որ մարզչի աշխատանքը կախված է արդյունքներից: Ես մեծ փորձ ունեմ և ես գիտեմ, թե հիմա ինչ կա ուսերիս: Պետք է դրանից գլուխ հանել»,- հայտարարել է Գվարդիոլան BBC-ին:

«Մանչեսթեր Սիթին» կիսում է 2-րդ տեղը «Տոտենհեմի» հետ: 2 ակումբներն էլ ունեն 56 միավոր: «Քաղաքայինները» հետ են առաջատար «Չելսիից» 10 միավորով:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 5:3 հաշվով հաղթեց «Մոնակոյին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս