
«Վեսթ Բրոմվիչը» հետաքրքրված է Ջոն Թերրիի ծառայություններով

Թոնի Պուլիսը ցանկանում է ամռանն անպայման ստորագրել ֆուտբոլիստին:
«Չելսիի» լեգենդար պաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: Ջոնի նկատմամբ հավակնորդներից մեկը «Վեսթ Բրոմվիչն» է: «Կեռնեխների» գլխավոր մարզիչը պատմել է Թերրիին ամռանը ստորագրելու ցանկության մասին:
«Ես միշտ իմացել եմ, որ նա լավ ֆուտբոլիստ է: Մենք հունվարին հարցում չենք արել տրանսֆերի վերաբերյալ, այլ ուղղակի հետաքրքրվել ենք իրավիճակով, բայց Ջոնը որոշեց մնալ «Չելսիում»: Եթե նա հասանելի լինի ամռանը, ապա մենք կնստենք և կմտածենք, թե ինչ ունենք և ինչ չունենք, և այդ ժամանակ կվերցնենք նրան»,- հայտարարել է Պուլիսը Sky Sports-ին:
Թերրիի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է 2017թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը