Բաժիններ՝

Հանրահայտ նուշով թխվածքաբլիթները՝ ըստ ԳՕՍՏ-ի

Բաղադրիչներ

1. Մաքրած նուշ – 120 գ
2. Ալյուր – 30 գ
3. Ձվի սպիտակուց – 3 հատ
4. Շաքարավազ – 200 գ

Պատրաստման եղանակը

1. Նուշը բլենդերի օգնությամբ վերածել ալյուրի:
2. Նշի ալյուրը խառնել շաքարավազի հետ:
3. Ավելացնել սպիտակուցները, հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Զանգվածը տեղափոխել սոտեյնիկի մեջ և անընդհատ խառնելով՝ հասցնել այնպիսի ջերմաստիճանի, որ զանգվածը լինի տաք, բայց չվառի մատը (36 աստիճան):
5. Ավելացնել ալյուրը և խմոր հունցել (այն բավականին ջրիկ պետք է լինի):
6. Խմորը գդալով տեղաբաշխել պերգամենտով պատված տապակի վրա:
7. Թխվածքաբլիթները 15 րոպե թխել 190 աստիճան ջեռոցում:
8. Սպասել, որ սառչեն, նոր առանձնացնել տակապից և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս