Բաժիններ՝

Հոլիվուդի գլխավոր լատինաամերիկուհիները

Ներկայացնում ենք Հոլիվուդի լատինաամերիկյան արմատներ ունեցող ամենատաղանդավոր և սեքսուալ դերասանուհիներին:

Ռիտա Մորենո 

Ռիտա Մորենոն միակ լատինաամերիկյան դերասանուհին է, ով արժանացել է «Օսկարի» (լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվանակարգ, «Վեսթսայդյան պատմություն»): Ծագումով պուերտո-ռիկացի դերասանուհին այժմ 85 տարեկան է և շարունակում է մասնագիտական գործունեություն ծավալել:

Քեմերոն Դիաս 

Դիասի դեբյուտային ֆիլմը «Դիմակը» կատակերգությունն է եղել, ինչոց հետո սկսվել է մոդել-դերասանուհու փայլուն կարիերան և այսօր կուբացի դուստրը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է:

Սալմա Հայեկ 

Սալման մեքսիկացի միակ դերասանուհին է, ով ներկայացվել է «Օսկար» մրցանակի կանացի լավագույն դերի համար (2002):

Ջենիֆեր Լոպես 

Ջեյ Լո մականունը պատկանում է ծագումով պուերտո-ռիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսին:

Միշել Ռոդրիգես 

«Կորուսյալները» («Lost») հեռուստասերիալում Աննա Լյուիս Կորտեսի և «Ֆորսաժ» («The Fast and the Furious») կինոսերիալում Լետտի Օրտիսի դերերի շնորհիվ հայտնի դարձած 38-ամյա Միշելը Ռոդրիգեսը ծնվել է Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքում. հայրը՝ պուերտո-ռիկացի Ռաֆայել Ռոդրիգես, ով ծառայում էր ԱՄՆ-ի Բանակում, մայրը՝ Կարմեն Միլադի Պեյրեդ, ծնված Դոմինիկյան Հանրապետությունում։

Եվա Մենդես 

Տաքարյուն կուբացի Մենդեսը օժտված է այնպիսի գրավչությամբ, որ անտարբեր չի թողնի ոչ մի տղամարդու:

Ջեսիկա Ալբա 

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջեսիկա Ալբայի մայրն ունի դանիական և ֆրանկոկանադական ծագում, իսկ հայրը ամերիկացի է՝ մեքսիկական ծագումով:

Զոի Սալդանա

Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր Զոի Յադիրա Սալդանյա Նազիրոն հանդիսատեսին հայտնի է «Ավատար», «Կոլամբիանա», «Աստղային ճանապարհ», «Գուշակիր ո՞վ է» և «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմերից։ Սալդանայի հայրը ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, իսկ հայրը՝ Պուերտո Ռիկոյում:

Սոֆիա Վերգարա 

Կոլումբիացի դերասանուհի, մոդել և հաղորդավարուհի Սոֆիա Մարգարիտա Վերգարա Վերգարան առավելապես հայնտի է «Սմուրֆներ» (2011), «Նոր տարվա նախօրե» (2011), «Երեք պնակալեզները» (2012), «Փախուստ երկիր մոլորակից» (2013) «Մաչետեն սպանում է» (2013) ևայլ ֆիլմերում ունեցած դերակատարումից։

Սելենա Գոմես 

Երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ Սելենա Գոմեսը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալից, ունի լատինոամերիկյան արմատներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս