«Երեքն էլ կարող էին «բելգիաներում» ցոփ ու շվայտ կյանք վայելել, բայց չեն արել…»

«Ինչո՞ւ եմ ես այստեղ, այս դաշինքի կողքին: Նախ` Երևանում մտավորականությունը չգիտեր՝ ում կողմը գնար: Բոլորը միանշանակ դեմ էին, որ ՀՀԿ կողմը գնան, երբ ես առաջարկեցի այս դաշինքը, մարտական ընկերներիցս մեկն ասեց, թե Սեյրան, Րաֆֆի, Վարդան, այդ երեքից ոչ մեկի կողքը կանգնելուց ինքը չի ամաչի»,- այսօր Աբովյանում ընտրողների հետ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարեց ռեժիսոր Սարգիս Միքայելյանը:

Ըստ նրա` իրոք, իրենց ընտրած դաշինքը կարող է պետությանը հանել այս նեղ, սոսկալի վիճակից: Միքայելյանը կոչ արեց ապրիլի 2-ին ընտրել 8 համարը, որ հետո կարողանան պահանջել:

Աբովյանում դաշինքի ռեյտինգային թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը հպարտություն հայտնեց, որ աբովյանցիները կարողացել են նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ 60% «խփել»:

«Ի՞նչ արեց Սեյրանը, ի՞նչ արեց Րաֆֆին, ի՞նչ արեց Վարդանը»,- հարցադրում հնչեցրեց Գրիգորյանը և ինքն էլ պատասխանեց` Սեյրանը ջախջախիչ հարված հասցրեց կոռուպցիային բանակում, Վարդանը կոմպլեմենտար քաղաքականություն իրականացրեց և մեկ գիշերում Հայաստանը չի մտցրել ԵՏՄ, Րաֆֆին` իր ընտանիքի, խղճի ու ընկերների հետ ելավ պայքարի, «կեսից զադնի» չտվեց:

«Երեք տիտաններ միավորվել են»,- ասաց ռեյտինգային թեկնածուն` նշելով, որ երեքն էլ կարող էին «բելգիաներում» ցոփ ու շվայտ կյանք վայելել, բայց չեն արել և պայքարում են` հանուն փոփոխությունների:

Տեսանյութեր

Լրահոս