
«Սեյրան Օհանյանը երևույթ է». Ազատ Արշակյան

«Սեյրան Օհանյանը երևույթ է»,- այսօր Նոր Հաճն համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանրահավքի ժամանակ հայտարարեց դաշինքի աջակից Ազատ Արշակյանը:
Ըստ նրա` Օհանյանն է, որ կարող է կարգապահություն հաստատել. «Ամեն մեկը կարգապահ պետք է լինի»: Արշակյանը կանխատեսեց դաշինքի հաղթանակն առաջիկա ընտրություններում:
«Ես պատարստ եմ մեր թիմի հետ առաջնորդելու կարգուկանոն հաստատելու»,- հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա` 25 տարի Հայաստանում չի փոխվել քաղաքական թիմը. «Եթե երկար տարիներ գտնվում են իշխանության ղեկին, լճանում են, թվում է, թե խնդիրներ չկան»:
Օհանյանի խոսքով` փոփոխություններ կարող են անել լավագույն փորձ ունեցող մարդիկ և դա է լինելու իրենց խնդիրն իշխանության գալու դեպքում.
«Մենք չենք եկել իշխանության գալու, այլ եկել ենք իշխանությունը ձեզ տալու»:
Նախկին նախարարը հայտարարեց, թե ինքը լավ է աշխատել և դրա շնորհիվ է, որ հայկական բանակը լավ համբավ ունի տարածաշրջանում: